Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության շրջանների զգալի մասում հոկտեմբերի 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայ ությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-18-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 17-ի ցերեկն արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում հոկտեմբերի 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ արագությամբ, հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-18-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +21 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում