Պուտինն անբավարար Է համարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը Սիրիայում

Պուտինն անբավարար Է համարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը Սիրիայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անբավարար Է համարում «Իսլամական պետության» դեմ պայքարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցությունը միայն ռազմատեխնիկական մակարդակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

«Ցավոք, ռուս եւ ամերիկացի փորձագետների աշխատանքն ընթանում Է միայն ռազմական գերատեսչությունների մակարդակով եւ այն Էլ՝ ռազմատեխնիկական բնույթի հարցերում, ինչն ինքնին վստահության նշան Է: Կան նաեւ այլ ռազմատեխնիկական պարամետրեր, որոնց շուրջ զինվորականները համաձայնության են եկել»,-ասել Է Պուտինը՝ հարցերին պատասխանելով «ՎՏԲ Կապիտալի» «Ռուսաստանն Է կանչում» համաժողովում:

«Բայց, կարծում եմ, դա բավարար չԷ»,-ընդգծել Է նախագահը:

Պուտինի նաեւ հայտնել Է, որ Մոսկվան առաջարկել Է Վաշինգտոն պատվիրակություն ուղարկել Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ՝ քննարկելու Սիրիայի իրադրության կարգավորումը:

«Մենք ռազմաքաղաքական բարձր մակարդակով Մոսկվայում հանդիպում անցկացնելու առաջարկ ենք արել: Ես ասել եմ, որ մենք կարող ենք մեծ պատվիրակություն ուղարկել Վաշինգտոն՝ քննարկելու նախեւառաջ սիրիական կարգավորման հարցերը, բայց առայժմ պատասխան չկա: Կարծում ենք, որ կարող Էր լուրջ ներկայացուցչական պատվիրակություն լինել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ»,-ասել Է Վլադիմիր Պուտինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում