Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը երկար կտեւի Goldman Sahs

Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը երկար կտեւի Goldman Sahs

Ամերիկյան Goldman Sachs բանկի վերլուծական խումբը պարզել է, որ ներկայիս ճգնաժամը 2008 թվականին տեղի ունեցած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի արդյունքն է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով virtualaz.org կայքը, վերլուծաբանները հայտնում են, որ ներկայում տեղի ունեցող գործընթացները համաշխարհային ֆինանսական ճգնաժամի երրորդ փուլն են, ինչն արտահայտվում է չմշակված ապրանքի գների խիստ անկման, Չինաստանի հետ միասին զարգացող երկրներում տնտեսության աճի նվազման, գլոբալ մասշտաբով ցածր արժեզրկման տեսքով:

The Business Insider հանդեսը, ելնելով իր հետազոտությունների արդյունքներից, հայտնում է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները սկսել են իրենց ազդեցությունն առաջինը թողնել զարգացող երկրների, այդ թվում` նաեւ նավթով հարուստ Ադրբեջանի տնտեսության վրա:

Ըստ հանդեսի` այդ ազդեցության առաջին ազդանշանը ադրբեջանական բանկային համակարգի փլուզումն է, որն արտահայտվեց տասնյակ բանկերի սնանկացմամբ եւ փակմամբ:

«Նման պարագայում խոշոր վարկային ինվեստորների մոտ խիստ մեծացելեն ներդրված միջոցները հետ չստանալու կամ ուշացվելու հետ կապված անհանգստությունները, ինչի պատճառով նրանք ոչ միայն չեն ցանկանում ներդրումներ կատարել Ադրբեջանում, այլև այդ երկրից անգամ հանում են իրենց կապիտալը, այն էլ ազգային արժույթի արժեզրկման պայմաններում: Արդյունքում Ադրբեջանի նման երկրներում ընկերություններն իրենց պարտքերը սպասարկելու դժվարություններ կունենան եւ խոշոր նախագծերի համար չեն կարողանալու ֆինանսական միջոցներ գտնել, ինչն էլ համաշխարհային տնտեսության դանդաղելու պատճառ է հանդիսանալու: Իսկ դա նշանակում է, որ մասնավորապես Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը դեռ երկար է տեւելու»,- եզրակացրել է Goldman Sachs-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում