Սիրիական բանակը ռազմավարական նշանակություն ունեցող գյուղ է ազատագրել Կունեյտրայում

Սիրիական բանակը ռազմավարական նշանակություն ունեցող գյուղ է ազատագրել Կունեյտրայում

Սիրիական բանակն ազգային պաշտպանական խմբավորումների հետ համագործակցության արդյունքում հոկտեմբերի 13-ին վերահսկողություն է հաստատել Կունեյտրայի վարչական շրջանում գտնվող Թել Ահմար գյուղի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, գյուղը ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Այնտեղ ոչնչացվել են ահաբեկչական կազմակերպությունների վերջին հավաքատեղիները:

Միևնույն ժամանակ, բանակի ստորաբաժանումներից մեկը Սուեյդայում «Իսլամական պետությանը» մեծ վնասներ է հասցրել: Լաթաքիայի Ռաբիա գյուղաքաղաքում սպանվել են տասնյակ ահաբեկիչներ, որոնց թվում երեք թուրքեր են եղել: Բացի դրանից, սիրիական բանակի ստորաբաժանումներն օդային ուժերի աջակցությամբ ԻՊ-ի և «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների թաքստոցներ են ոչնչացրել Հոմսում: Սիրիական օդային ուժերն ԻՊ-ին մեծ վնասներ են հասցրել Հալեպի և Դեր Զորի վարչական շրջաններում:

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում