Դոլարն ու եվրոն թանկացել են

Դոլարն ու եվրոն թանկացել են

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 474.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.39 դրամով: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.54 դրամով և կազմել 540.08 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն նվազել է 4.71 դրամով և կազմել 723.10 դրամ: Իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն նվազել է 0.20 դրամով և կազմել 7.56 դրամ:

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 243.42 դրամ, ոսկին` 17 հազար 766.67 դրամ, պլատինը` 14 հազար 144.91 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում