Հառլեմ Դեզիրը կոչ է անում ՀՀ-ին ԵՄ շրջանակային համաձայնագիրն արագ կնքել

Հառլեմ Դեզիրը  կոչ է անում  ՀՀ-ին ԵՄ շրջանակային համաձայնագիրն արագ  կնքել

Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հառլեմ Դեզիրը ողջունում է հոկտեմբերի 12-ին արտաքին գործերի խորհրդի ժողովի կողմից մանդատի հաստատումը, որով Եվրահանձնաժողովը լիազորվում է բանակցություններ սկսել ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ  շրջանակային համաձայնագիր կնքելու նպատակով:

Այս մասին ասված է պետքարտուղարի հայտարարության մեջ, որում շեշտվում է.

«Սույն որոշումը կարևոր փուլ է Եվրամիության և 2009 թվականից Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանի հարաբերությունների համար:

Համաձայն Ֆրանսիայի կողմից սատարված բացառիկ ասոցացման բանաձևի, ապագա համաձայնագիրը պետք է հնարավորություն ընձեռի ամրապնդելու տնտեսական, քաղաքական և մշակութային շփումները Եվրամիության և Հայաստանի միջև՝ միաժամանակ հարգելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը:

Վստահելով այդ բանակցությունների նկատմամբ հայկական իշխանությունների կառուցողական ներգրավվածությանը, Եվրոպական հարցերի պետքարտուղարը կոչ է անում արագ կնքել այդ համաձայնագիրը և վերահաստատում է Ֆրանսիայի պատրաստակամությունը օժանդակել Հայատանին երկրի արդիականացման և տնտեսական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում