Երևանում կանցկացվի ՀԱՊԿ երկրների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդման համակարգող խորհրդի 17-րդ նիստը

Երևանում կանցկացվի ՀԱՊԿ երկրների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդման համակարգող խորհրդի 17-րդ նիստը

ՌԴ թմրամոլության դեմ պայքարի պետական կոմիտեի ղեկավար Վիկտոր Իվանովը այցով կժամանի Երևան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով կառույցի պաշտոնական կայքէջը, Վիկտոր Իվանովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ երկրների թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հակազդման համակարգող խորհրդի 17-րդ  նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 13-15-ը:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել խորհրդի ընթացիկ աշխատանքները, Աֆղանստանից սկիզբ առնող թմրամիջողների համաշխարհային վտանգի դեմ պայքարը, ինչպես նաև քննարկել ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչների առաջարկները` 2016թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում թմրամիջոցների համաշխարհային խնդրի քննարկմանն ընդառաջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում