Վիեննայում բարեգործական համերգի կազմակերպիչները հասույթը փոխանել են Սիրիայի հայ համայնքին

Վիեննայում բարեգործական համերգի կազմակերպիչները հասույթը փոխանել են Սիրիայի հայ համայնքին

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միության Ավստրիայի գրասենյակը հոկտեմբերին 9-ին  համատեղ կազմակերպել են բարեգործական համերգ՝ ի աջակցություն Սիրիայում քաղաքացիական պատերազմից տուժած հայ համայնքի: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգից ստացած ողջ գումարն փոխանցվել է Սիրիայի ՀԲԸՄ-ին:

Համերգին հնչել են Արամ Խաչատուրյանի լավագույն ստեղծագործությունները՝ ԱՄՆ-ից ժամանած անվանի հայ դաշնակահարուհի Կարինե Պողոսյանի կատարմամբ:Այն կայացել է Վիեննայում ՀՀ առաքելության «Հայաստան» կենտրոնում: Ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներից բացի, համերգին ներկա են եղել Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, օտարերկրացի հանդիսատեսներ:

Ողջույնի խոսքով է հանդես եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով ընդգծել է աշխարհասփյուռ հայության կողմից սիրիահայերին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում