5 տարի ժամկետ և 4 տոկոս տոկոսադրույք. ՓՄՁ ԶԱԿ-ը 100 տոկոսով երաշխավորում է սիրիահայերի բիզնես ծրագիրը

5 տարի ժամկետ և 4 տոկոս տոկոսադրույք. ՓՄՁ ԶԱԿ-ը 100 տոկոսով երաշխավորում է սիրիահայերի բիզնես ծրագիրը

Հայաստանում հաստատված սկսնակ սիրահայ գործարարները բիզնեսի պլանավորման ու համապատասխան գործարար հմտություններ են սովորել: Դասընթացներն իրականացվել են «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգահին կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագրի 16 մասնակիցներ արդեն ներկայացրել են 8 գործարար ծրագիր, որոնց  75 տոկոսն արտադրության, իսկ 25 տոկոսն ծառայությունների ոլորտի են։

ՓՄՁ ԶԱԿ-ի «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում սիրիահայ սկսնակ գործարարը հնարավորություն ունի օգտվել ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցության գործիքից:

Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման առավելագույնը` 5 տարի ժամկետով և 4 տոկոս տոկոսադրույքով: Գումարը առավելագույնը պետք է լինի 5 մլն դրամ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվում է  100 տոկոս երաշխավորություն: Ծրագիրը մեկնարկել է 2015 թվականի օգոստոսի 11-ին՝ Երևան քաղաքում, ՄԱԿ ՓՀԳ-ի և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում