«Քոնթուր Գլոբալ» ընկերությունը 50 միլիոն դոլար ներդրում կկատարի «Որոտան» ՀԷԿ-երի համալիրում

«Քոնթուր Գլոբալ» ընկերությունը 50 միլիոն դոլար ներդրում կկատարի «Որոտան» ՀԷԿ-երի համալիրում

«Քոնթուր Գլոբալ» ընկերությունը առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսում է «Որոտան» ՀԷԿ-երի համալիրում 50 միլիոն դոլար ներդրում  կատարել: Լրագրողների հետ զրույցում «Քոնթուր գլոբալ» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արա Հովսեփյանը նշեց, որ փոխվելու են էլեկտրամեխանիկական սարքավորումները, որոշ տուրբիններ ու գեներատորներ, տրանսֆորմատորներ:

«Արդյունքում` կասկադի դր վածքային հզորությունը չի ավելանա, սակայն կավելանա օգտակար գործողության գործակիցը: Մենք հույս ունենք, որ դա կբերի ավելի արդյունավետ արտադրության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հովսեփյանը:

Նա հայտնեց, որ ներդրումային ծրագիրը զուտ տեխնիկական է, որի նպատակը հիդրոկայանների անխափան աշխատանքի ավելի երկարացումն է: Նրա խոսքով՝ շատ սարքավորումներ տեխնիկապես մաշվել են, և կարիք կա փոխել դրանք հիդրոկայանների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:

Արա Հովսեփյանը նաև հստակեցրեց, որ «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի բոլոր հիդրոկառույցները, ինչպես նաև բոլոր պատվարները և թունելները ընկերությանը տրվել են կառուցապատման իրավունքով, և ըկերությունն այն վաճառելու իրավունք չունի:

««Քոնթուր Գլոբալ» ընկերւթյունը համալիրը ձեռք է բերել 180 միլիոն դոլարով: 90 միլիոն դոլարն արդեն վճարվել է, իսկ մնացած մասը կվճարվի մինչև 2016թ. հունիսի 30-ը: 90 միլիոն դոլարի մի մասն ընկերություն վարկ է վերցրել տեղական բանկերից»,- ասաց Հովսեփյանը:

«Քոնթուր Գլոբալ» ընկերությունը 2005թ.-ից մինչ օրս ձեռք է բերել մոտ 40 նմանատիպ օբյեկտներ աշխարհի 22 զարգացող երկրներում: Ընկերությունը ներդրումներ է կատաքրում ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում:

«Ընկերությունը ուսումնասիրեց հայկական շուկան, իմացավ, որ ներդրումային դաշտը բավականին դրական է: Իհարկե, կան ռիսկեր, որոնք մենք քննարկել ենք ու նվազեցման եղանակներ ենք գտել, որոնք ամրագրվել են պայմանագրում»,- եզրափակեց Հովսեփյանը:

 Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ ներկա է գտնվել «Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ»  ընկերության գրասենյակի բացման արարողությանը, ծանոթացել  էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Քոնթուր Գլոբալ» միջազգային ընկերության գոծունեությանն ու հայաստանյան գրասենյակի ծրագրերին: Նախագահն այցելել է  «Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ»-ի մաս կազմող «Տաթեւ» ՀԷԿ,  որտեղ նրան ներկայացրել են ՀԷԿ-ի գործունեությունը եւ կասկադի արդիականացման ծրագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում