Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ները հերթական քաղաքական խորհրդակցությունները կանցկացնեն 2016-ի սկզբին

Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ները հերթական քաղաքական խորհրդակցությունները կանցկացնեն 2016-ի սկզբին

Երևանում անցկաված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը հանդիպել է Շվեյցարիայի դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալ Ժորժ Մարտենի հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, փոխնախարար Նազարյանը  շնորհակալություն է հայտնել Մարտենին`  Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին մասնակցելու կապակցությամբ` ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռնել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգը քննարկելու համար:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա զարգացմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և միջխորհրդարանական վեհաժողովներում համագործակցության կարևորությանը: Քննարկվել են երկկողմ իրավական դաշտի ընդլայնման հնարավորությունները:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամի հետևանքով առաջացած փախստականների ճգնաժամին:

Փոխնախարար Նազարյանը ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանային գոտում Բաքվի կողմից իրավիճակի միտումնավոր սրմանն ուղղված քայլերի կապակցությամբ:

Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների խորությունը՝ կողմերը պայմանավորվել են գալիք տարվա սկզբին հերթական քաղաքական խորհրդակցություններն անցկացնել ԱԳՆ-ների միջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում