Արամ Ա-ն այցելել է Աթենքի Սուրբ Կարապետ եկեղեցի

Արամ Ա-ն այցելել է Աթենքի Սուրբ Կարապետ եկեղեցի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հոկտեմբերի 21-ին այցելել է Աթենքի Նեոս Գոզմոս-Ֆիքս շրջանի Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ հանդիպել է եկեղեցական դասին, Հունաստանի Ազգային Վարչության անդամներին և հայ համայնքի ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Հայրապետին ընկերակցել են Հունաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Խորեն Արքիեպիսկոպոս Տողրամաճեանը և կաթողիկոսարանի Միջ-եկեղեցական բաժանմունքի վարիչ Գերպ. Տ. Յուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը:

Արամ Ա. կաթողիկոսը փոխանցել է Հունաստանի Նախագահի դրական տպավորությունները Հունաստանում հայ համայնքի վերաբերյալ, և քաջալերել նրանց` շարունակելու իրենց մասնակցությունը Հունաստանի բարգավաճմանը:

Նորին Սրբությունը նաև կոչ է ուղղել, որպեսզի մեր ժողովրդի զավակներն ու հատկապես երիտասարդները համախմբվեն եկեղեցու և ազգային կառույցների շուրջ, որոնք հայապահպան կարևորագույն կենտրոններ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում