«Լավ հետախույզը չի կարող ամեն մի առիթով և ամեն տեղ հայտարարել, որ հետախույզ է». (ֆոտո)

«Լավ հետախույզը չի կարող ամեն մի առիթով և ամեն տեղ հայտարարել, որ հետախույզ է». (ֆոտո)

Մայոր Սարգիս Ստեփանյանը մոտ մեկ տարի առաջ մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետևանքով կորցրեց աջ ձեռքը և ստորին վերջույթները:

Ավելի ուշ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նա պարգևատրվեց «Արիության» մեդալով:

Միջադեպը, սակայն, ծանրամարտիկ մայորի  ոգու արիության վրա չի ազդել` դուխը տեղն է և այսօր համեստ մարտականությամբ դիմավորում է ՀՀ ԶՈՒ  հետախուզական զորքերի կազմավորման 23-րդ տարեդարձի առիթով ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկն այցելած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ ստորաբաժանման համապատասխան վարժասարքերով կահավորված նոր մարզասրահում ցուցադրելով մարզական կարողությունները: Ի դեպ,  Սարգիս Ստեփանյանը կշռաքարերի բարձրացմամբ սահմանեց դյուցազնագրքում գրանցման ռեկորդ:

 /disc/07-11-15/19c82c18fe4162d842a9641f55e6f8fb.jpg

Նախարարը հպարտ է, երախտապարտ, որն արտահայտում է լուռ` աչքերով «ստուգելով» հերոս մայորի համազգեստը. «Համազգեստը նեղ են կարել ոնց որ, մայորին  հանկարծ նեղություն չտա»: Հետո հարցեր առողջականի հետ կապված, որից հետո նոր միայն նախարար Օհանյանը քայլում  է դեպի զորահրապարակ, ուր կազմ ու պատրաստ սպասում է հատուկ նշանակության ստորաբաժանումը:

/disc/07-11-15/fa64dda45e4a21189b6c566e3c52dac3.jpg

Պատժիչ գործողություններ, պայմանական հակառակորդի հենակետի գրավում, թշնամու մարդկային ուժի ոչնչացում, որի ժամանակ հայկական կողմն ընդամենը մեկ վիրավոր է ունենում:

/disc/07-11-15/69e46b9d84928c7c96eebe523a1904dc.jpg

Այնուհետ Արագ արձագանքման խումբն իրականացնում է պարաններով արագացված դեսանտավորում՝ առանց ապահովման, հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները ցուցադրում են նաև բարձրահարկ շենքերի տանիքներից գլխիվայր սողալու հնարք, որը պահանջում է բարձր վարպետություն և կամային հատկություններ:

/disc/07-11-15/1eac926f6a7d19fa1644d89f143b8f7c.jpg

Ռազմատոնական միջոցառմանը մարտական և ֆիզիկական իրենց պատրատվածությունն ի ցույց դրեց նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրի հատուկ նշանակության «Կարիճներ» խումբը, այստեղ կարող են ընդգրկվել միայն դիմացկուն, կարգապահ, հոգեպես կայուն, առողջ, զրկանքները հաղթահարող անձինք:

Ցուցադրական ելույթների և մարտական տարբեր առաջադրանքների  ավարտին մի շարք զինծառայողներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

«Կուզեի Ձեզանից յուրաքանչյուրի ձեռքը սեղմել և շնորհակալություն հայտնել: Ես հպարտանում եմ քեզնով հայ  հետախույզ,  հատուկ նշանակության ստորաբաժանումներով, որ  անհրաժեշտ պահի ձեր առջև դրված պարտականությունները կատարում եք զսպման մեխանիզմներ ձևավորելու համար»,-  ասաց նախարար Օհանյանը:

Նախքան կհեռանայի ծանոթացա հեռուստառեժիսորի մասնագիտությամբ պայմանագրային հետախույզ աղջիկներից մեկի հետ, երբ լսեցի նրա զրույցը. «Պալիգոնում էլ ա լավ, բայց սահմանին կատարած գործողությունների էֆեկտն ուրիշ է էլի»:

20-ամյա հետախույզն այս ոլորտում առաջ գնալու լուրջ մտադրություններ ունի, այլ կերպ չէր էլ կարող. ընտանիքում գրեթե բոլորը զինվորական են:

Իր կատարած գործողությունների մասին ծննդյան օրը նախընտրում է լռել՝ խոստանալով, որ մի օր անպայման երկար կզրուցի. «Լավ հետախույզը չի կարող ամեն մի առիթով և ամեն տեղ` ընկերական, բարեկամական կամ այլ միջավայրում  հայտարարել, որ հետախույզ է»:

Հիշեցնենք, որ 1992-ի նոյեմբերի 5-ին կամավորական ջոկատների հիմքի վրա ավարտվեց ՀՀ ԶՈՒ հետախուզական զորամասի ձևավորումը և հենց այդ օրն էլ ավելի ուշ ՀՀ ԶՈՒ-ում
պաշտոնապես ընդունվեց որպես հետախուզական զորքերի օր:

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում