Մայր Աթոռը հերյուրանք է համարում «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ գրանցելու տեղեկությունը

Մայր Աթոռը հերյուրանք է համարում «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ գրանցելու տեղեկությունը

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հերքում է Իրավաբական անձնանց պետական ռեգիստրում Ամենայն Հայոց կաթողիկոսի անունով «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ գրանցման լուրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Չորրորդ ինքնիշխանության» կողմից օրեր առաջ հրապարակվել է «Գարեգին Բ-ի անունով «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ է գրանցվել» հոդվածը: Պաշտոնապես հայտնում ենք, որ այն իր բովանդակությամբ «Չորրորդ ինքնիշխանության» ոճին հատուկ հերթական հերյուրանքն է: Հայաստանի Հանրապետության Կառավարության պետ. ռեգիստրում Ամենայն Հայոց Հայրապետի անունով գրանցված «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ գոյություն չունի»,-գրել է Տեր Վահրամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում