Միջազգային հանրությունը պետք է կոշտ կերպով արձագանքի Վարդան Սրմաքեշի գործին

Միջազգային հանրությունը պետք է կոշտ կերպով արձագանքի Վարդան Սրմաքեշի գործին

Շվեյցարիայի քաղաքացի Վարդան Սրմաքեշի նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում հայտարարելով` Ադրբեջանն ավելորդ անգամ ցույց է տալիս իր զարգացման մակարդակն ու իրական դեմքը: Սա ապացույցն է այն աննորմալ իրավիճակի, որը կա այդ պետությունում: Տեսակետը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանինն է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Բաբայանը շեշտում է, որ պարագայում կտրուկ դիրքորոշում պետք է ցուցաբերի նաեւ միջազգային հանրությունն ու առաջինը Շվեյցարիան, քանի որ այդ կերպ Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում է ժողովրդավարության սկզբունքները, քաղաքացիական հասարակության իրավունքները, այլեւ միջատում է Շվեյցարիայի ներքին գործերին: Ակնհայտ է, որ նման քայլը պայմանավորված է Սրմաքեշի ազգային պատկանելությամբ, քանի որ նա հայ է եւ մեծ բարեգործական ծրագրեր է իրականացնում Արցախում»,- ասաց Դավիթ Բաբայանը` հավելելով, որ Ադրբեջանի այս վարքագիծը նաեւ հարված է բարեգործությանն ու մարդասիրությանը: Բաբայանը շեշտում է, որ միջազգային հանրությունը սա չպետք է անի մարդասիրական քայլից դրդված, այլ պետք է փորձի կանխել մարտահրավերներն ու ապագայի վտանգները: «Չի բացառվում, որ հետագայում արդեն Ադրբեջանը փորձեր կկատարի այդ մարդկանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու ուղղությամբ»,- ասաց Բաբայանը:

Ադրբեջանական «Թուրան» գործակալության հաղորդմամբ, Բաքվի Նարիմանովի շրջանի դատարանը նոյեմբերի 11-ին Շվեյցարիայի քաղաքացի Վարդան Սրմաքեշի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ձերբակալությունը, ինչն ի կատար ածելու նպատակով ադրբեջանական կողմը դիմել է Ինտերպոլին: Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել էր Շվեյցարիային` Լեռնային Ղարաբաղ այցելելու և այնտեղ ձեռներերցությամբ զբաղվելու համար Վարդան Սրմաքեշին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Շվեյցարիայի քաղաքացի Վարդան Սրմաքեշը հայտնի Franck Muller Watc ժամացույցի գործարանի հիմնադիրը, սեփականատերն ու գործադիր տնօրենն է, որի ներկայացուցչությունը գործում է Հայաստանում: Նա ներդրումներ է իրականացնում Հայաստանի տնտեսությունում, բացի այդ, Արմսվիսբանկի բաժնետոմսերի 80%-ի և Արցախբանկի բաժնետոմսերի 25,6%-ի սեփականատերն է: Վարդան Սրմաքեշի նախագծերից մեկը «Հին Երևանն» է, որում գործարարը մտ ադիր է ներդնել 150 մլն դոլար: Շվեյցարահայ գործարարի միջոցներով ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում հիմնադրվել է ձկնաբուծական ձեռնարկություն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամագրով Վարդան Սրմաքեշը նշանակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում