Միջազգային իրավունքը հայրենազրկման համար պատիժ չի նախատեսում. ՀՀ-ն ՄԱԿ-ում պետք է համապասխան հոդված առաջ քաշի. Պատմաբան

Միջազգային իրավունքը հայրենազրկման համար պատիժ չի նախատեսում. ՀՀ-ն ՄԱԿ-ում  պետք է համապասխան հոդված առաջ քաշի. Պատմաբան

Այսօր Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին ավելի վստահ ենք խոսում, այն դեպքում, երբ ժամանակին այն միայն պատմաբաններին էր ոգևորում: Այսօր Սևրի դաշնագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 95-ամյակին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած խորհրդաժողովին նկատեց  ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` վստահեցնելով, որ առաջիկա տասնամյակների ընթացքում այն անպայման կյանքի է կոչվելու և  հերթական անգամ ընդգծելով` պահանջատիրությունն արկածախնդրություն չէ, որից ժամանակին շեղվեցինք և սկսեցինք բավարարվել միայն ճանաչումներով` ընդ որում, ոչինչ չասող հայտարարություններում և բանաձևերում, որտեղ բացակայում է «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը, ոչ մի խոսք չկա հայրենազրկման մասին: Այսպիսի թերի բովանդակությամբ   Հայոց ցեղասպանությունը ճանաչող 25 երկրի խորհրդարանական փաստաթուղթ կա: Այս առումով լիարժեք է 1995-ին ՌԴ-ի օրենսդիր մարմնի ընդունած փաստաթուղթը, Կիպրոսի Հանրապետությանը, երբ կիպրոսցիներն իրենց  մաշկի վրա զգացին սեփական հողից, տարածքից զրկվելու  ցավը: 

«Մենք տարբերություն չենք դնում խորհրդարանական բանաձևերի միջև, որոնք երեք բնույթի են` հայտարարություն, բանաձև, օրենք: Ամենազորեղն օրենքն է, որը դատապարտում է մերժողականությունը և քրեորեն պատժելի համարում: Միթե դա է մեր նպատակը, դա ինձ չի բացարձակ չի հետաքրքրում, ինչպես նաև այն, թե  Փերինչեքն ինչ է ասել, դա մեր պայքարի մեխը չի: Մեզ հետաքրքիր է իրավական կողմը, ուստի սկսել ենք աշխատել այն հիմքերի ուղղությամբ, որոնք ունեցել ենք Սևրի դաշնագրի  88-93-րդ հոդվածների և Իրավարար վճռի շրջանակում, որ հայեցակարգ ստեղծենք: Եթե մենք այսօր Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնենք և բավարարենք միայն նյութական հատուցմամբ, հավատացեք, որ հաջորդ օրը կասեն Ցեղասպանություն եղել է, բայց հայրենազրկում` ոչ: Միջազգային մի կարևոր փաստաթուղթ գոյություն ունի, որը 1940 թվականի դեկտեմբերի 9-ի բանաձևն է, 1933 -ից կոնվեցիայի վրա սկսել է աշխատել  Լեմկինը` տեսնելով, թե ինչ եղել է հրեաների հետ Գերմանիայում, արդեն կատարվել է  հայության հետ, և մեզ հետ տեղի ունեցածը բանաձևել է նա կոնվեցիայում, բայց այդտեղ «հայրենազրկում» ասվածը բացակայում է, որովհետև դա հրեաների հետ տեղի չի ունեցել: Մեր դեպքում եղել է հայրենազրկում և այն կյանքի կոչելու համար է, որ մեզ ֆիզիկապես  բնանջել են: Իսկ Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ 1915-ին, որովհետև Հայոց պետականության ստեղծումն այդ ժամանակ դարձավ օրախնդիր: Միջազգային իրավունքն այսօր խոցելի է հայրենազրկում հանցագործության դեպքում: Աշխարհում չկա  մի երկիր, որտեղ քրեորեն պատժելի չլինի ինչպես կյանքի, այնպես էլ սեփականության դեմ ոտնձգությունները: Մինչդեռ  միջազգային օրենքը նախատեսում է պատիժ ազգի նկատմամբ` էթնիկ կամ կրոնական հանրույթի ամբողջական կամ մասնակի ոչնչացում, սակայն ազգի սեփականության նկատմամբ ոտնձգության դեպքում միջազգային իրավունքը ոչինչ չի նախատեսում: Այսինքն` կարելի է ազգին հողից զրկել, չես պատժվի, բայց սպանելու համար կպատժվես: Մեր իրավաբանները մինչ օրս չեն մտել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա և առաջարկել քրեորեն պատժելի հոդված ազգին հայրենիքից զրկելու համար»,- մանրամասնեց Աշոտ Մելքոնյանը:

Ըստ նրա` հայրենազրկումն ինչ-որ տեղ նույնիսկ ավելի դաժան է, քան ցեղասպանությունը, որովհետև վերջին դեպքում կլինեն փրկվողներ, իսկ երբ չունես սեփական հայրենիք, ցեղասպանության կրկնության վտանգ և հավանականություն կա: 

«Կա նախադեպ, երբ ասվում է, որ չկա վաղեմության ժամկետ, խոսքը 1968-ին ընդունված նոր կոնվեցիայի մասին է, որով ներկայիս Թուրքիան պատասխանատու է Հայոց ցեղասպանության համար` իրավահաջորդության ուժով»,- շեշտեց պատմաբանը:

Ի դեպ, վերջինը վերադառնալով  տարածքային  փոխհատուցման պահանջի ռիսկերին,  ասաց, որ Քրդստանի ստեղծում վճռով նախատեսվել է, բայց ոչ Հայաստանի տարածքում: 

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում