«Ժողովուրդ». ԱԺ-ում անվտանգությունը խստացվե՞լ է. անվտանգության աշխատակիցները ատրճանակի փոխարեն ինքնաձիգով են զինված

«Ժողովուրդ». ԱԺ-ում անվտանգությունը խստացվե՞լ է. անվտանգության աշխատակիցները ատրճանակի փոխարեն ինքնաձիգով են զինված

«Աժ անցագրային կետի անվտանգության աշխատակիցները ծառայությունն իրականացրել են ինքնաձիգով զինված։ Սովորաբար անցագրայինում անվտանգության ծառայության աշխատակիցները կրում են միայն ատրճանակներ։ «Ժողովուրդ»–ը արձանագրել է, որ Աժ մուտք գործող ավտոմեքենաները ևս երեկ սովորականից ավելի մանրամասն են ստուգվել։ Ինչ է տեղի ունեցել, արդյոք Աժ-ին ինչ-որ վտանգ է սպառնում, այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»–ը նախ փորձեց ստանալ Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից, որը հրաժարվեց պատասխանել՝ ասելով թե իրավասու չէ անվտանգության վերաբերյալ հարցերին պատասխանել։ ՀՀ պետական պահպանության վարչության պետ Հրաչյա Հարությունյանը վերը բերված հարցին պատասխանել է. «Ընդամենը մեր գործառույթներն ենք իրականացնում։ Մի օր կարող է ինքնաձիգը տեսնեք, մի օր չտեսնեք, բայց դա ոչինչ չի նշանակում։ Իրավիճակը նորմալ է, մտահոգվելու խնդիրներ չունենք»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում