«Չորրորդ իշխանություն». Արտագնա աշխատանքի թաքնված օգուտները. նվազում է ծխողների, խմողների և փողոցային ծեծկռտուքների թիվը

«Չորրորդ իշխանություն». Արտագնա աշխատանքի թաքնված օգուտները. նվազում է ծխողների, խմողների և փողոցային ծեծկռտուքների թիվը

«Հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել Է, թե Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունների թիվը նվազել Է, որովհետև տղամարդկանց թիվը կրճատվել Է, շատերն են մեկնում արտագնա աշխատանքի։

«ՉԻ» – Լավ է, իհարկե, որ Ահարոն Ադիբեկյանը նույնիսկ աշխատուժի արտահոսքի մեջ է ինչ-որ դրական բան տեսնում։ Այ, եթե բոլոր տղամարդիկ արտագնա աշխատանքի մեկնեն՝ Հայաստանում կտրուկ կպակասի նաև ծխողների, խմողների և փողոցային ծեծկռտուքների թիվը (իսկ Ռուսաստանում, համապատասխանաբար, կավելանա)։

Լավ է նաև, որ հիմա արդեն միգրացիոն ծառայությունը արտագաղթի իրական ծավալները պարզելու համար կարող է ոչ թե ինչ-որ բարդ ուսումնասիրություններ իրականացնել այլ ընդամենը հաշվել կանանց մարմնի տարբեր մասերի վրա առկա կապտուկները։ Եթե, իհարկե, հաշվելու գործընթացը չընկալվի որպես բռնություն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում