«Ժողովուրդ». Նորածնի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու ազգակցական կապերը ոլորտի պատասխանատուների հետ

«Ժողովուրդ». Նորածնի մահվան մեջ մեղադրվող բժշկուհու ազգակցական կապերը ոլորտի պատասխանատուների հետ

«Երեկ մամուլում շարունակվում էին նորանոր մանրամասներ հայտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նոյեմբերի 19-ին նորածնի մահվան մասին։ Մասնավորապես, նշված բժշկական կենտրոնի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նոյեմբերի 19-ին բժշկուհի Անի Սիրունյանի հերթապահության ժամանակ որոշվել է հղիության 36-րդ շաբաթում գտնվող 25-ամյա կնոջ մոտ կատարել խթանում և ծննդալուծում։

Սակայն ավելի ուշ պարզվել է, որ պտղի մոտ սրտի բաբախ չկա, և պտղի մահ է արձանագրվել։ Հիշեցնենք, որ ծննդկանի հարազատները պտղի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Անի Սիրունյանը «Շենգավիթ» ԲԿ-ում պատահական մարդ չէ։ Նա Դավիթ Մխիթարյանի կինն է։ Ավելին՝ Սիրունյանի եղբայրը՝ Աշոտ Սիրունյանը, բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի ծննդօգնության գծով տեղակալն է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում