«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի կողմից «Աշտարակ կաթ»-ը գնելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի կողմից «Աշտարակ կաթ»-ը գնելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում

Վերջին շրջանում ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը գնել է «Աշտարակ կաթ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: Ըստ այդ լուրերի՝ «Աշտարակ կաթը» վերջին տարում ֆինանսական խնդիրներ է ունեցել և փորձել է նոր ներդրումներ ներգրավել: Սակայն հնարավոր տարբերակներից ընտրվել է բաժնետոմսերի վաճառքի միջոցով նոր ներդրող ներգրավելու ճանապարհը:

Այս լուրերի իսկությունը «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել «Աշտարակ կաթ» ընկերությունից: Սակայն ընկերության մարքետինգի բաժնից տեղեկացրել են, որ ընկերությունը չի վաճառվել, երբեք չի վաճառվի, նոր սեփականատեր չունի, և որ «Աշտարակ կաթը» շարունակում է գործել սովորականի պես: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը ևս «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ասել է, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:

«Ի դեպ, անցած տարիներին Հայաստանում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ կողմերը հերքել են խոշոր գործարքի գոյությունը, իսկ երբ այն կայացել է, արդեն հաստատել են»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում