«Հայկական ժամանակ». Ռազմական փորձագետ. Ռուսաստանը մանևրելու շատ տեղ չունի, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է

«Հայկական ժամանակ». Ռազմական փորձագետ. Ռուսաստանը մանևրելու շատ տեղ չունի, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով թուրքական զինուժի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելու դեպքին, ասել է, որ այս պահին դեռ դժվար է ասել՝ թուրքերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը ինչ գործողություններ կարող են հետևել, և ինչ ազդեցություն դա կարող է ունենալ տարածաշրջանում իրադարձությունների զարգացման վրա:

«Ռուսաստանը մանևրելու շատ տեղ չունի, որովհետև Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: Եթե Ռուսաստանը փորձի պատասխան հարված հասցնել՝ դա կնշանակի ամբողջ բլոկի դեմ գործողություն, բայց, բնականաբար, դժվար թե Ռուսաստանը նման քայլի դիմի: Պետք է սպասել և տեսնել՝ ինչ քայլի կդիմի»,-ասել է փորձագետը:

Ամեն ինչ, ըստ նրա, պարզ կլինի առնվազն առաջիկա 1-2 օրերի ընթացքում: Հարցին՝ ռուս-թուրքական հարաբերությունները կարո՞ղ են սրվել երեկվա միջադեպից հետո, փորձագետը պատասխանել է. «Իրականում և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի շահերը հակասում են իրար, դրա համար դժվար է խոսել երկարաժամկետ ռազմավարության մասին: Խոսքն, օրինակ, այն մասին է, որ Թուրքիան ունի իր հետաքրքրությունները սիրիական հակամարտությունում, իսկ Ռուսաստանը խախտեց խաղաքարտերը՝ Սիրիա մտնելով Ասադի կողմից: Դա բավական հակառակ է Թուրքիայի շահերին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում