Մոսկվայում հարյուրավոր մարդիկ են մասնակցել Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացված բողոքի ակցիային

Մոսկվայում հարյուրավոր մարդիկ են մասնակցել Թուրքիայի դեսպանատան մոտ անցկացված բողոքի ակցիային

Մոսկվայում նոյեմբերի 24-ի երեկոյան հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Թուրքիայի դեսպանատան մոտ՝ իրենց բողոքը հայտնելու թուրքական կողմի գործողությունների դեմ, որը Սու-24 ռուսական ինքնաթիռ է խփել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՏԱՍՍ-ին, Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքվել էր ավելի քան 600 մարդ: Ակցիայի մասնակիցները պարզել էին պլակատներ՝ «Հարված թիկունքին», «Չեմ մեկնում Թուրքիա» մակագրություններով: Նրանցից շատերի ձեռքներին եղել են լուսանկարներ, որոնց վրա պատկերված էր երկնքում ինքնաթիռի պայթյունի պահը:

Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում