ԶԼՄ-ներին հայտնի է դարձել խփված Սու-24-ի օդաչուներից մեկի փրկվելու մասին

ԶԼՄ-ներին հայտնի է դարձել խփված Սու-24-ի օդաչուներից մեկի փրկվելու մասին

Սիրիացի զինվորականները տարհանել են խփված ռուսական Սու-24 ռմբակոծիչի երկրորդ օդաչուին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Facebook-ում Al Mayadeen լիբանանյան հեռուստաալիքի էջում:

Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ օդաչուի հետ կապ է հաջողվել հաստատել վեց ժամ տեւած որոնումներից հետո: Սիրիական բանակի հատուկ նշանակության ուժերը երկու ժամվա ընթացքում օդաչուին դուրս են բերել զինյալների թիկունքից: Ներկայում նա գտնվում է «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայում:

Տեղեկատվությունը պաշտոնապես առայժմ հաստատված չէ:

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ խփված ինքնաթիռի օդաչուներից մեկն սպանվել է կատապուլտվելուց հետո գետնից գնդակոծման հետեւանքով, երկրորդ օդաչուի ճակատագիրը դեռեւս պարզ չէ: Բացի այդ, ուղղաթիռի գնդակոծման հետեւանքով զոհվել է ռուս մի զինծառայող, ուղղաթիռ, որն ուղարկվել էր որոնողա-փրկարարական գործողություն անցկացնելու համար:

Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում