Օբաման հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում

Օբաման հակաահաբեկչական նոր կոալիցիա ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում

Հակաահաբեկչական նոր միջազգային կոալիցիայի ստեղծման մասին խոսք չկա: Սիրիայի իրադրության կարգավորման գլխավոր պայմաններից մեկը մնում է այսպես կոչված «քաղաքական անցումը», այսինքն՝ Բաշար Ասադի գլխավորած վարչակարգի փոխարինումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման եւ Ֆրանսուա Օլանդը սա հաստատել են նոյեմբերի 24-ի մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Սպիտակ տանը կայացած բանակցությունների արդյունքներին:

Ռուսաստանի մասնակցությամբ կոալիցիայի ստեղծման հեռանկարների վերաբերյալ հարցին Օբաման պատախսանել է. «Մենք արդեն ունենք 65 երկրների կոալիցիա, որը բավական վաղուց պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ»: «Ռուսաստանն առայժմ երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Իրանի կոալիցիայում է, որն աջակցում է Ասադին»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը:

«Հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական հնարավորությունները եւ Ասադի ռեժիմի վրա ունեցած նրա ազդեցությունը, նրա կողմից համագործակցությունը չափազանց օգտակար կլիներ Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու համար եւ մեզ բոլորիս թույլ կտար ուշադրությունը կենտրոնացնել ԴԱԻՇ-ի վրա»,- ասել է Օբաման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում