Թուրք նախարարի թվիթերյան միկրոբլոգը զավեշտի է վերածվել

Թուրք նախարարի թվիթերյան միկրոբլոգը զավեշտի է վերածվել

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նորանշանակ նախարար Սեմա Ռամազանօղլուի բացած թվիթերյան նոր միկրոբլոգը զավեշտի առիթ է դարձել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվականը, նախարարը նոր միկրոբլոգ է բացել «Թվիթեր»-ում, որտեղ անունը գրանցել է հետևյալ կերպ. «Ես մի ծառա եմ»:

Նշենք, որ Սեմա Ռամազանօղլուն Թուրքիայի կառավարությունում ներգրավված առաջին գլխաշորով կին նախարարն է:

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել կառավարության նոր կազմը, որը ձեւավորվել է նոյեմբերի 1-ին անցկացված կրկնական խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսկացության (ԱԶԿ) տարած հաղթանակից հետո: Նոր կառավարությունում Էրդողանը ԱԶԿ ցուցակով պատգամավոր ընտրված Բերաթ Ալբայրաքին, ով իր փեսան է, նշանակել է էկոնոմիկայի նախարար: Էրդողանի եւս մեկ զինակից` Բինալի Յըլդըրըմը ստացել է տրանսպորտի նախարարի պաշտոնը: Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Մեհմեթ Շիմշեքը նշանակվել է փոխվարչապետ, նա պետք է համակարգի տնտեսական հարցերը: Մևլութ Չավուշօղլուն վերանշանակվել է Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում: Յըլդըրըմ Թուղրուլ Թյուրքեշը, ով ընդդիմադիր Ազգայնա կան շարժում կուսակցության հիմնադրի որդին է, եւ ով ի հակառակ իր կուսակցության` մտել էր ժամանակավոր կառավարության կազմ, նշանակվել է փոխվարչապետի պաշտոնում: Թուրքիայի 64-րդ կառավարությունում կա երկու կին նախարար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում