Մոսկվան Սու-24-ի կործանման պատճառով կարող Է հրաժարվել Թուրքիայի հետ մի շարք համատեղ նախագծերից. Մեդվեդեւ

Մոսկվան Սու-24-ի կործանման պատճառով կարող Է հրաժարվել Թուրքիայի հետ մի շարք համատեղ նախագծերից. Մեդվեդեւ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանցագործություն Է որակել Թուրքիայի օդուժի կողմից Սիրիայում ռուսական Սու-24 ինքնաթիռի դեմ ձեռնարկված գրոհը: Նախարարների կաբինետի ղեկավարը լրագրողների համար այդ իրադարձությունները մեկնաբանել Է նոյեմբերի 25-ին Եկատերինբուրգ ժամանելուց հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանությունների «հանցավոր գործողությունները» երեք հետեւանք կունենան. «Առաջինը՝ ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների վտանգավոր սրվելը, ինչը չի կարող արդարացվել որեւԷ շահով, ներառյալ պետական սահմանների պաշտպանությունը: Երկրորդ՝ Թուրքիան իր գործողություններով ըստ Էութան ցուցադրեց, որ պաշտպանում Է «Իսլամական պետության» զինյալներին: Երրորդ՝ խախտվել են Ռուսաստանի եւ Թուրքիայի տեւական բարդրացիական հարաբերությունները, այդ թվում՝ Էկոնոմիկայում եւ հումանիտար ոլորտում»:

«Այդ վնասը դժվար կլինի վերականգնել, դրա ուղղակի հետեւանքը կարող Է դառնալ մի ամբողջ շարք կարեւոր համատեղ նախագծերից հրաժարվելը եւ ռուսական շուկայում թուրքական ընկերությունների դիրքերի կորուստը»,- ընդգծել Է Մեդվեդեւը:

Նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 մարտական ինքնաթիռը կործանվել է Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ինքնաթիռը խփվել է Սիրիայի երկնքում թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» դասի հրթիռով եւ ընկել Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա որակել է «հարված թիկունքին», որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում