ՌԴ համապատասխան բազայի մասնակցությունն այդտեղ ընդհանրացնում է անվտանգության ապահովման խնդիրները. Նախարար

ՌԴ համապատասխան բազայի մասնակցությունն այդտեղ ընդհանրացնում է անվտանգության ապահովման խնդիրները. Նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ակնարկեց, որ հայկական կողմի դիրքորոշումը ռուս-թուրքական հարաբերությունների կոնտեքստում պիտի բխի  ՀՀ-ի` ռազմավարական դաշնակից լինելու հանգամանքից: 

Ըստ նրա` ներկա դրությամբ պետք է սպասել ու տեսնել, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան. «Համապատասխան ղեկավարները, կարծում եմ, որոշումներ կընդունեն, իսկ միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ սրացումներ չլինեն»: 

Հարցին` հաշվի առնելով այն, որ հայ-թուրքական սահմանը հսկում են ռուս սահմանապահները, հնարավո՞ր է, որ ՀՀ հակաօդային պաշտպանության ուժերը բերվեն մարտական պատրաստվածության, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ռուսաստանի Դաշնության հետ մենք ունենք ընդանուր օպերատիվ մարտական պլանավորում, որի շրջանակներում իրականացնում ենք մեր ընդհանուր գործունեությունը: ՌԴ համապատասխան բազայի մասնակցությունն այդտեղ ընդհանրացնում է անվտանգության ապահովման խնդիրները: Կարծում եմ, որ այս պլանների շրջանակներում էլ մենք այսօր գործում ենք»:

Իր հեթին հրավիրված բրիֆինգին Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը նշեց, որ Սերբիայի հատուկ ծառայությունները հետեւում են աշխարհի թեժ կետերում իրադարձությունների զարգացմանը, եւ բալկանյան փոքրիկ պետությունն այդ կերպ է աջակցում միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:

 «Կարծում եմ, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում անհրաժեշտ է ավելի լայն միջազգային փոխհամաձայնություն»,- ասաց Գաշիչը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում