Սևանա լիճ բաց կթողնվի 367 000 մանրաձուկ

Սևանա լիճ բաց կթողնվի 367 000 մանրաձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լճի Ձկնգետ գետի (Ծովագյուղ համայնք) գետաբերանին նոյեմբերի 27-ին իրականացվելու են գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանք ներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Սևանա լիճ բաց է թողնվելու 367 000 մանրաձուկ` 167 000 գեղարքունի և 200 000 ամառային իշխան: Մանրաձուկը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին, «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2015 թվականի հուլիսի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարության և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերով ամրագրված չափաքանակներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում