Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը վերընտրվել Է ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահի պաշտոնում

Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը վերընտրվել Է ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահի պաշտոնում

 ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը վերընտրվել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ-ի ԽՎ) նախագահի պաշտոնում: Որոշումն ընդունվել Է վեհաժողովի ութերորդ լիագումար նիստում, որն ընթանում Է Սանկտ Պետերբուրգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ինձ համար սա պատասխանատվություն Է եւ մեծ պատիվ: Ես ՀԱՊԿ-ի ԽՎ-ի աշխատանքը դիտարկում եմ որպես իմ մասնագիտական եւ քաղաքական գործունեության կարեւոր բաղադրիչը»,-ասել Է Նարիշկինը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ն Էական դեր Է խաղում այն երկրների հավաքական անվտանգության ապահովման համար, որոնք մտնում են կազմակերպության մեջ:

ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահն ընտրվում Է երեք տարով: Նարիշկինը ՀԱՊԿ-ի ԽՎ-ի խոսնակի պաշտոնն զբաղեցնում Է 2012 թվականի մայիսից:

ՀԱՊԿ-ի ԽՎ-ի մեջ մտնում են ՀԱՊԿ-ի մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի խորհրդարանների ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում