Էրդողան. Սահմանները խախտելու դեպքում կրկին կհարվածենք

Էրդողան. Սահմանները խախտելու դեպքում կրկին կհարվածենք

Թուրքիայի սահմանները խախտելու դեպքում կրկին կհարվածենք: Նման հայտաևաևոըթյամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան, որը ունի բազմապլանային և շատ ամուր կապեր Ռուսաստանի հետ, պատճառ չունի հարվածելու՝ բացառությամբ սահմանների խախտման միջադեպը: Մենք համագործակցում ենք և համերաշխ ենք, սակայն այդ համագործակցության պայմաններում պետք չէ սպառնալ, դա մեզ վշտացնում է: Մենք միջոցառումներ ենք իրականացրել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Եթե նմանատիպ խախտում լիներ և այսօ՛ր, մեր պատասխանը նույնը կլիներ» ,- հայտարարել է Էրդողանը:

Էրդողանը ավելացրել է, որ Թուրքիան «չի ցանկանում տարածաշրջաանում նոր լարվածություն ստեղծվի: Բայց մենք կշարունակենք աջակցել ընդդիմադիր ուժերին՝ Ասադի ռեժիմի դեմ պայքարում»: Թուրքիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև որոշ համատեղ ծրագրեր կդադարեցվեն:

Ավելի վաղ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ ՌԴ կառավարությանը հանձնարարված է տնտեսական և հումանիտար ոլորտների միջոցառումների համալիր համակարգ մշակել՝ ի պատասխան Թուրքիայի կողմից ցուցաբերված ագրեսիայի դրսևորմանը Ռուսաստանին: Եվ դա կազդի մաքսային, ներդրումային և ֆինանսական համատեղ ծրագրերի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում