ՌԴ-ն կսահմանափակի թուրքական գյուղմթերքի ներմուծումը

ՌԴ-ն կսահմանափակի թուրքական գյուղմթերքի ներմուծումը

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ երկօրյա ժամկետում կնախապատրաստի առաջարկություն՝ Թուրքիայից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է ՌԴ գյուղատնտեսության նախարարության կայքը:

«Գյուղատնտեսության նախարարությունն այս պահին վերլուծում է իրավիճակը՝ կապված այդ երկրից գյուղմթերքի ներմուծման հետ և, համաձայն հանձնարարության, երկօրյա ժամկետում առաջարկ կպատրաստի ներմուծման սահմանափակումների վերաբերյալ»,- ասված է նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ավելի վաղ, ՌԴ կառավարության նիստում վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել էր, որ Ռուսաստանը սահմանափակումներ կիրականացնի Թուրքիայի նկատմամբ և կսառեցնի համատեղ իրականացվող մի շարք ծրագրեր՝ ի պատասխան թուրքական կողմից ռուսական մարտական ինքնաթիռը խոցելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում