«Ժողովուրդ». Ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման տնտեսական հետևանքները ՀՀ-ի վրա

«Ժողովուրդ». Ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման տնտեսական հետևանքները ՀՀ-ի վրա

«Ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումն արդեն իսկ սկսում է ազդել երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա։ Մասնավորապես Ռուսաստանն արդեն սկսել է տարբեր պատճառներ փնտրել՝ թուրքական ապրանքների մուտքը ռուսական շուկա արգելելու համար։ Ինչպես հայտնի Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելուց հետո այդ երկրի շուկայում հայկական ապրանքների հիմնական «խոչընդոտը» դարձել Էին հենց թուրքական ապրանքները։ Հայաստանի արտադրողները փաստացի չէին կարողանում մրցել թուրքական առավել էժան ապրանքների հետ։

Բայց այսօրվա ստեղծված իրավիճակը լավ շանս է Ռուսաստանի շուկայում որոշակի կայուն դիրք զբաղեցնելու համար։ Իհարկե, ինչպես միշտ ռուս-թուրքական հարաբերություններն, ի վերջո միևնույն է՝ կկարգավորվեն, սակայն, եթե մինչ այդ Հայաստանի արտադրողները կարողանան այդ բազմամիլիոնանոց շուկայում իրենց տեղը զբաղեցնել, լրջագույն ձեռքբերում կլինի։ Իսկ այս գործում առաջին հերթին անելիք ունի հենց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը։ Միջոցներ ձեռնարկել և հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ օպերատիվ կերպով անել, որպեսզի հայ արտադրողները այս «խառը» ժամանակներում կարողանան իրենց ապրանքները արտահանեն Ռուսաստան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում