Մոսկվան հարգանքով է վերաբերվում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային, բայց միասնությունն ավելի Է կարեւորում. Պուտին

Մոսկվան հարգանքով է վերաբերվում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային, բայց միասնությունն ավելի Է կարեւորում. Պուտին

Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային եւ պատրաստ է համագործակցել, բայց ավելի լավ կլինի ստեղծել միասնական կոալիցիա: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Ինչ վերաբերում է կոալիցիային, մենք Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել ենք այդ հարցը: Մենք (Ռուսաստանը) հարգանքով ենք վերաբերվում այդ կոալիցիային, որը գլխավորում են ամերիկացիները, եւ պատրաստ ենք համագործակցել նրա հետ»,- ասել է Պուտինը՝ ամփոփելով նոյեմբերի 26-ին Մոսկվայում Ֆրանսուա Օլանդի հետ կայացած բանակցությունների արդյունքները:

«Մենք գտնում ենք, որ ավելի լավ կլիներ ստեղծել միասնական, ընդհանուր կոալիցիա: Այդ պայմաններում ավելի դյուրին ու արդյունավետ կլիներ մեր ընդհանուր աշխատանքի կոորդինացումը: Բայց, եթե մեր գործընկերները պատրաստ չեն դրան, մենք մեր կողմից պատրաստ ենք աշխատել նաեւ այլ ձեւաչափով, այնպիսի ձեւաչափով, որն ընդունելի է մեր գործընկերների համար»,- հավելել է Ռուսաստանի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում