Գերմանիայում կալանավորվել Է փարիզյան ահաբեկիչներին ինքնաձիգեր վաճառած անձը

Գերմանիայում կալանավորվել Է փարիզյան ահաբեկիչներին ինքնաձիգեր վաճառած անձը

Գերմանիայի իրավապահ մարմինները կալանավորել են ընդհատակյա զինավաճառի, որին կասկածում են այն ինքնաձիգերի վաճառքի մեջ, որոնք ծայրահեղականներն օգտագործել են Փարիզում ահաբեկչական գործողությունների ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցներին:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ահաբեկիչները նոյեմբերի սկզբին Բադեն Վյուրտեմբերգի երկրամասում զենքի ոմն գործարքառուից ձեռք են բերել չինական արտադրության երկու ԱԿ-47 ինքնաձիգ եւ երկու հարավսլավական Զամստվա Մ70 ինքնաձիգ (Կալաշնիկովի ինքնաձիգի չթույլատրագրված պատճենը):

Հետաքննությունն ահաբեկիչներին զենք վաճառելու մեջ կասկածում Է 34-ամյա Սաշա Վ.-ին (Sascha W.) Մագշտատդտե քաղաքից, որը գործել Է Համացանցի այսպես կոչված «մութ մասում», որտեղ նա ունեցել Է իր առեւտրական հարթակը: Կասկածյալը ձերբակալվել Է նոյեմբերի 23-ին եւ գտնվում Է կալանքի տակ Շտուտգարտում: Նրա տանն անցկացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել Է 16 միավոր հրազեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում