Էրդողան. Ներողությունը սահմանները խախտողները պետք է խնդրեն

Էրդողան. Ներողությունը սահմանները խախտողները պետք է խնդրեն

Ռուսաստանի կողմից հակաօդային պաշտպանության С-400 “Триумф” համակարգի օգտագործումը Սիրիայում թուրքական ինքնաթիռների դեմ ագրեսիա կդիտարկվի: Այսպիսի հայտարարություն է կատարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

Պատասխանելով CNN –ի լրագրողի այն հարցին, թե ինչպես Անկարան կարձագանքի նման ենթադրական միջադեպի (С-400 համակարգով թուրքական ինքնաթիռի խոցման դեպքում), Էրդողանը պատասխանել է, որ զարգացումների նման ընթացք հավանական է և Թուրքիան «ստիպված կլինի անհապաղ միջոցներ ձեռնարկել»:

Թուրքիայի նախագահը ավելացրել է նաև, որ թուրքական կործանիչի ոչնչացումը կդիտարկվի որպես ագրեսիա իր երկրի ինքնիշխանության դեմ և այդ պարագայում իրենք իրավունք ունեն այն պաշտպանելու:

Ինչպես նաև Էրդողանը ասել է , որ Անկարան ներողություն չի խնդրի ռուսական խոցված Су-24-ի միջադեպի համար: «Կարծում եմ, եթե ինչ – որ մի կողմ կա, որ պետք է ներողություն խնդրի, ապա դա մենք չենք: Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը: Մեր օդաչուները և զինված ուժերը ուղակի կատարել են իրենց պարտականությունները, որը կայանում է՝ խախտմանը պատասխանելու մեջ» ,- ասել է Էրդողանը:

Էրդողանը տեղեկացրել է, որ հանդիպելու խնդրանք է հղել՝ ՌԴ առաջնորդի հետ Փարիզում նոյեմբերի 30-ին հանդիպելու ժամանակ, սակայն, պատասխան առայժմ չի ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում