ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով փոփոխությունների է ենթարկվելու ընթարակայի ինստիտուտը

ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով փոփոխությունների է ենթարկվելու ընթարակայի ինստիտուտը

Հայաստանի Հանրապետության քրեական և քրեադատավարական օրենսգրքերի փոփոխությունների նախագծում որոշակի փոփոխություններ են մտցվել ընթերակայի ինստիտուտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:

«Ինչ է իրենից ենթադրում ընթերակայի ինստիտուտը` պետությունն առանց որևէ փոխհատուցման և համաձայնության սկզբունքների օգտագործում է որևէ անձի ժամանակը: Այդ պատճառով` քաղաքացիների շրջանում իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը զուգահեռ պակասում է քննչական գործողությունների իրականացման պատշաճ ընթացակարգի նկատմամբ հավատը»,- շեշտեց նա:

Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ հաշվի առնելով ընթերակայի ինստիտուտի կիրառման պրակտիկայում վերը նշված խնդիրները, ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների պրակտիկայում որոշակի փոփոխություններ են մտցվել: «ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում մենք ընթարակայի մասնակցությունը որպես երաշխիք դարձրել ենք այլընտրանքային` տեսաձայնագրմամբ: Իհարկե` կլինեն դեպքեր, երբ քննչական գործողություններում ընթերականերին հնարավոր չի լինի փոխարինել (օրինակ` խուզարկության դեպքերում)»,-պարզաբանեց Մելիքյանը` հավելելով, որ իր պատկերացմամբ կան քննչական գործողություններ, որոնց ընթացքում լրացուցիչ երաշխիքների (ընթերակաների մասնակցության) անհրաժեշտություն չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում