Օլանդը Մոսկվայում քննարկել է նաև ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների չեղարկման հարցը

Օլանդը Մոսկվայում քննարկել է նաև ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների չեղարկման հարցը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Մոսկվայում քննարկել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների չեղարկման հարցը: Այդ մասին RTL ռադիոհաղորդմանը հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը՝ հավելելով Մինսկի համաձայնագրի կատարման մասին պայմանի պահպանումը:

Օլանդը Կրեմլում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում կոչ է արել միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիային։ Նրա խոսքով՝ այդ նպատակի համար գերտերությունները պետք է «մեծ կոալիցիա» կազմեն։ Իսկ ՌԴ նախագահը իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությանը` ահաբեկչության դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը հինգշաբթի օրը այցելել է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «Իսլամական Պետության» դեմ ընդարձակ կոալիցիա ստեղծելու հարցերի քննարկման համար: Ինչպես նաև, քննարկվել են Միջերկրական ծովի արևելյան շրջանում երկու երկրների ծովային ուժերի համակարգմանը վերաբերվող հարցերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում