«Ռոսսելխոզնադզոր»-ը պլանավորում Է իրանական պանրի ներկրումն սկսել մինչեւ տարեվերջ

«Ռոսսելխոզնադզոր»-ը պլանավորում Է իրանական պանրի ներկրումն սկսել մինչեւ տարեվերջ

«Ռոսսելխոզնադզոր»-ը հուսով Է Իրանից պանրի մատակարարումների համաձայնեցման գործընթացն ավարտել մինչեւ տարեվերջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը:

«Մենք սպասում ենք, որ մինչեւ Նոր տարի «կբացենք» պանրի մատակարարումների իրանական ձեռնարկությունները»,-ասել Է Դանկվերտը: Նրա խոսքով՝ իրանական կողմի հետ ստորագրվել են նախնական փաստաթղթերը եւ կոնկրետացվել են մատակարարումների գծով պարտականությունները:

«Կարծում եմ՝ Իրանի հետ կապված այս հարցը կլուծենք մինչեւ տարեվերջ»,-հավելել Է Դանկվերտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում