Kommersant. Թուրքիան փորձում է «նոր ռազմաճակատ» բացել ՌԴ-ի դեմ Լեռնային Ղարաբաղից

Kommersant. Թուրքիան փորձում է «նոր ռազմաճակատ» բացել ՌԴ-ի դեմ Լեռնային Ղարաբաղից

Այսօր աշխատանքային այցով Բաքու է ժամանել Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին նախարարը գրել է իր Twitter – յան էջում: Սա Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության նորանշանակ ղեկավարի պաշտոնական առաջին այցն է Թուրքիայում նոր կառավարության կազմի հաստատումից հետո: «Այցի շրջանակներում մենք քննարկել ենք ներկայիս իրավիճակը և մեր համագործակցության զարգացման հեռանկարները»,- հայտարարել է Թուրքիայի նախարարը: 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az գործակալությունը, Չավուշօղլուն հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռազիզադեի, խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ռուսական «Կոմերսանտ» թերթը, անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի այցին գրել է, որ այս այցի նպատակը Ադրբեջանական դիրքորոշման ճշտումն է՝ ներկայիս ռուս – թուրքական հարաբերությունների սրման պայմաններում: Ինչպես նշում է թերթը, Թուրքիայի վարչապետը իր հայտարարությամբ փաստացի նոր ռազմաճակատ բացեց Ռուսաստանի և նրա դաշնակից Հայաստանի դեմ պայքարելու համար՝ Լեռնային Ղարաբաղից:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը, Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան «կիրականացնի բոլոր ջանքերը, որպեսի ազատի Ադրբեջանին պատկանող օկուպացված տարածքները»: Թուրքիայի կողմից նման հայտարարությունը կատարվում է նախօրոք, որից հետո թուրք նախարարը մեկնում է Բաքու հասկանալու համար Ադրբեջանի դիրքորոշումը՝ ռուս – թուրքական սրված հարաբերությունների և հետագա սպասվելիք զարգացումների պարագայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում