ՌԴ-ն ի պատասխան Սու-24-ի դեմ գրոհի դադարեցնում Է մասնակցությունը BLACKSEAFOR-ի զորավարժություններին

ՌԴ-ն ի պատասխան Սու-24-ի դեմ գրոհի դադարեցնում Է մասնակցությունը BLACKSEAFOR-ի զորավարժություններին

Ռուսաստանն ի պատասխան թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Սու24Մ-ի դեմ գրոհի անորոշ ժամանակով դադարեցրել Է իր մասնակցությունը Սեւծովյան օպերատիվ փոխգործակցության ռազմածովային խմբի՝ BLACKSEAFOR-ի զինավարժանքներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար ծովակալ Վլադիմիր Կոմոեդովը, որն ավելի վաղ եղել Է Սեւծովյան նավատորմի հրամանատարը:

«Ռազմական գծով Թուրքիայի հետ շփումների դադարեցման վերաբերյալ ՌԴ-ի պաշտպանության նախարարության ղեկավարության որոշմանը համապատասխան՝ դադարեցված Է մեր Սեւծովյան նավատորմի մասնակցությունը BLACKSEAFOR-ի զինավարժանքներին»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

«Նաեւ Թուրքիայից հետ Է կանչվել Ռուսաստանի ռազմածովային նավատոմի ներկայացուցիչը, որն զբաղվում Էր Սեւծովյան նավատորմի եւ Թուրքիայի ռազմածովային ուժերի գործողությունների համակարգմամբ,- հիշեցրել Է Կոմեդովը:- Նա արդեն վերադարձել Է հայրենիք»:

Սեւծովյան օպերատիվ փոխգործակցության ռազմածովային խումբը՝ BLACKSEAFOR-ը, ստեղծվել Է 2001 թվականին: Դրա կազմի մեջ են մտել Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Բուլղարիան, Ռումինիան եւ Վրաստանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում