Արցախի բազմազավակ ընտանիքների բնակարանաշինության համար հանգանակվեց ավելի քան 10.3 միլիոն դոլար

Արցախի բազմազավակ ընտանիքների բնակարանաշինության համար հանգանակվեց ավելի քան 10.3 միլիոն դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2015-ը համայն հայության ջանքերով հանգանակեց 10 միլիոն 378 հազար 465 դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Մեր տունը» խորագրով համահայկական դրամահավաքի գլխավոր նպատակն է բնակարաններով ապահովել 5 և ավելի երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին Արցախում: Տարվա գլխավոր դրամահավաք-միջոց? ?ռումը մեկնարկել է նոյեմբերի 26-ին` ժամը 22:00-ին:

Հեռուստամարաթոն 2014-ին հանգանակվել էր ավելի քան 12 մլն դոլար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնվել է 1992թ. մարտի 3-ին` Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բարեսիրական օգնության եւ ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Այն աշխարհում ներկայանում է իր 25 գրասենյակներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում