Դավութօղլուն կայցելի Ադրբեջան

Դավութօղլուն կայցելի Ադրբեջան

Այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն եւս առաջիկայում կայցելի Ադրբեջան:

Ինչպես հաղրդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, նրա խոսքով` ենթադրվում է, որ թուրք վարչապետը Բաքու կժամանի դեկտեմբերի 3-ին:

Նշվում է, որ այցի ընթացքում Դավութօղլուն մի շարք պաշտոնական հանդիպումներ կանցկացնի, որոնցում կքննարկի երկկողմանի համագործակցության եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր:

Թուրքիայում ավանդույթի է վերածվել կառավարության կազմի յուրաքանչյուր փոփոխությունից հետո վարչապետի, նախագահի եւ արտգործնախարարի այցերն Ադրբեջան եւ Կիպրոսի թուրքական հատված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում