Հռոմի պապն այցելել Է Նայրոբիի հետնախորշեր եւ քննադատել Է հարուստներին

Հռոմի պապն այցելել Է Նայրոբիի հետնախորշեր եւ քննադատել Է հարուստներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել Է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի հետնախորշերային շրջաններ եւ քննադատության Է ենթարկել հարուստներին, որոնք անտարբեր են չքավորների տառապանքների նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հազարավոր մարդիկ Էին հավաքվել փողոցներում՝ տեսնելու քահանայապետին, որն ավտոմեքենայով անցել Է Նայրոբիի ամենաաղքատ շրջաններից մեկով:

Պապի խոսքով՝ նրանք, ովքեր հասել են իշխանության եւ հարստության, Էգոիստաբար վատնում են իրենց միջոցներն այն ժամանակ, երբ բնակչության մեծամասնությունն ստիպված Է ապաստանել կեղտոտ ու լքված ծայրամասերում:

«Ես այստեղ եմ, քանզի ցանկանում եմ, որ դուք իմանաք՝ ես անտարբեր չեմ ձեր ուրախությունների ու հույսերի, ձեր դժվարությունների ու ցավերի նկատմամբ»,-ասել Է քահանայապետը՝ ելույթ ունենալով տեղի կաթոլիկ եկեղեցու ծխականների առջեւ:

Քանգեմի շրջանում ապրում Է շուրջ 100 հազար մարդ, նրանց մեծ մասը բնակվում Է կոյուղի չունեցող հյուղակներում: Նրանցից մոտավորապես 20 հազարը կաթոլիկներ են:

Քենիան առաջին երկիրն Է Աֆրիկա քահանայապետի եռօրյա ուղեւորության ընթացքում: Հռոմի պապը նաեւ մտադիր Է այցելել Ուգանդա եւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում