Ինչ են անում այդ տարածքում թուրքական ահաբեկչական կազմակերպության անդամները. Պուտին (տեսանյութ)

Ինչ են անում այդ տարածքում թուրքական ահաբեկչական կազմակերպության անդամները. Պուտին (տեսանյութ)

Նրանք, ովքեր ահաբեկիչների նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում, օգտագործում են նրանց իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար, ահաբեկիչների  հետ հանցավոր բիզնես գործարքի մեջ մտնում, կրակի հետ են խաղում:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: 

«Պատմությունը ցույց է տվել, որ այդպիսի գործողություններն ուշ թե շուտ հենց իրենց` աջակիցների դեմ է շրջվում»,-շեշտել է նա:

Անդրադառնալով  ՌԴ զինուժի կողմից հումանիտար ավտոշարասյուն ոչնչացնելու Թուրքիայի մեղադրանքներին, նաև` թուրքմենների հետ կապված գործողություններին, Պուտինը նկատել է, թե «այն հումանիտար կազմակերպությունը, որին հղում են կատարում թուրքական իշխանությունները, արդեն  հայտարարել է, որ իրենց ավտոշարասյունը և ներկայացուցիչներն այդ պահին այդ վայրում չեն եղել»:

«Կարծում եմ այդտեղ եղել է ինչ-որ շարասյուն, բայց հաստատ ոչ հումանիտար կամ խաղաղարար»,- լրացրել է Պուտինը:

Ինչ վերաբերում է որոշ այսպես ասած` որոշ ցեղախմբերին` Թուրքիայի համար հարազատ, թուրքմեններին և այլն, Պուտինը հարցադրում է արել. «Ինչ են անում այդ տարածքում թուրքական ահաբեկչական կազմակերպության անդամները, որոնք իրենց կամքով հայտնվում են ֆոտոխցիկի օբյեկտիվի թիրախում և հետո իրենք էլ դա հրապարակում սոցցանցո՞ւմ»:

 Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում