Փարիզում ընթանում Է ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված արարողությունը

Փարիզում ընթանում Է ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված արարողությունը

Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսվել Է նոյեմբերի 13-ին Փարիզում մի շարք հարձակումների հետեւանքով զոհված մարդկանց հիշատակին նվիրված սգո արարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Միջոցառմանը մասնակցում Է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որն առավոտյան «Մալսելիեզի» հնչյունների ներքո ժամանել Է Փարիզի կենտրոնում գտնվող Հաշմանդամների տուն:

Արարողությունն սկսվել Է լռության րոպեով եւ ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների լուսանկարների ցուցադրմամբ, որոնք պրոյեկցվում Էին մեծ Էկրանին:

Նախագահն իր խոսքում խոստացել Է ոչնչացնել «մելեռանդների բանակը», որոնք հարձակումներ են կազմակերպել Փարիզում:

Ավելի վաղ Օլանդը կոչ Էր արել բոլոր ֆրանսիացիներին՝ մասնակցել հիշատակի ակցիային՝ ազգային դրոշի գույներով զարդարելով իրենց տները:

Ահաբեկչական գործողությունների հետաքննությունը, որոնց հետեւանքով 130 մարդ Է զոհվել, շարունակվում Է:

Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի դատախազությունը հաղորդել Է, որ հարձակումների մեջ կասկածվող Աբդելհամիդ Աբաուդը ոչ միայն մասնակցել Է սրճարանների եւ ռեստորանների վրա ձեռնարկված գրոհներին, այլեւ այնտեղ Է վերադարձել այն բանից հետո, երբ ամեն ինչ հանդարտվել Է:

Այս շաբաթ դատարանի առջեւ կկանգնեն հարձակումների մեջ կասկածվող եւս երկու հոգի, որոնք ձերբակալվել են Բրյուսելի Մոլենբեկ արվարձանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում