Կրասնոդարի երկրամասից Ղրիմ Էներգակամրջով ստացվել Է առաջին 22 ՄՎտ ԷլեկտրաԷներգիան

Կրասնոդարի երկրամասից Ղրիմ Էներգակամրջով ստացվել Է առաջին 22 ՄՎտ ԷլեկտրաԷներգիան

Կրասնոդարի երկրամասից Ղրիմ Էներգակամրջով նոյեմբերի լույս 27-ի գիշերն ստացվել Է առաջին 22 մեգավատ ԷլեկտրաԷներգիան: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել Է առաջին փոխվարչապետ Միխայիլ Շերեմետը հասարակական անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

Նա ճշտել Է, որ առաջին հերթին Էներգիան կբշախվի Կերչի շրջանում, որտեղ ստեղծվել Է Էներգամատակարարման հետ կապված առավել ծանր իրավիճակը:

Խոսելով ամբողջությամբ վերցված թերակղզու Էներգամատակարարման հետ կապված իրադրության մասին՝ փոխվարչապետն այն համարել Է «կայուն ծանր»՝ ընդգծելով, որ սեփական արտադրության հզորությունն ամեն օր աճում Է:

Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Կրասնոդարից Ղրիմ Էներգակամրջի առաջին հերթը շահագործման կհանձնվի մինչեւ այս տարվա դեկտեմբերի 20-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում