Թուրքիայի ղեկավարությունն անցել Է թույլատրելիի սահմանը. Լավրով

Թուրքիայի ղեկավարությունն անցել Է թույլատրելիի սահմանը. Լավրով

Թուրքիան վտանգում Է հայտնվել ծանր դրության մեջ, այդ երկրի ղեկավարությունն անցել Է թույլատրելիի սահմանը: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ բանակցությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Կարծում ենք, որ Թուրքիայի ղեկավարությունն անցել Է թույլատրելիի սահմանը,-ընդգծել Է նա:-Այն վտանգում Է Թուրքիան ծանրագույն վիճակում դնել թե՛ ազգային երկարաժամկետ շահերի տեսակետից, թեւ տարածաշրջանի իրադրության տեսանկյունից»:

«Առանձնակի կարեւորություն ենք տալիս փոխգործակցությանը ահաբեկիչների դեմ վճռական պայքարի եւ, սիրիացիների շահերի հաշվառմամբ, սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման ճանապարհին առաջխաղացման ներկայիս խիստ պատասխանատու փուլում»,- նշել Է Լավրովը:

«Շարունակելու ենք Սիրիային անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ահաբեկիչների դեմ մղվող պայքարում»,-նշել Է ՌԴ-ի ԱԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում