Սու-24-ի օդաչուին գնդակահարած թուրք հրամանատարը սպանվել է Սիրիայում

Սու-24-ի օդաչուին գնդակահարած թուրք հրամանատարը սպանվել է Սիրիայում

Ռուսաստանի Սու-24 ռոմբակոծիչի խոցվելու շրջանում գործող բոլոր զինյալները ոչնչացվել են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, երեկ գիշեր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Սիրիայի բանակը հայտնել է, որ օդապարիկով իջնելու ժամանակ ռուս օդաչուին գնդակահարելու մասին Reuters-ին հարցազրույց տված զինյալը եւս սպանվել է ՌԴ ռազմակոսմիկական ուժերի ավիահարվածների արդյունքում:

Նշվում է, որ ռուս օդաչուին գնդակահարած զինյալի անունը Ալփարսլան Չելիք է: Նա ազգությամբ թուրք է եւ Թուրքիայի ուլտրաազգայնական Bozgurd (գորշ գայլեր) կազմակերպության անդամ է: Սիրիա էր ուղարկվել Բաշար Ասադի կառավարության դեմ կռվելու համար: Կարճ ժամանակում դարձել է Սիրիայի հյուսիսում թուրքմեն ցեղախմբի զինյալների հրամանատարը:

Ռուսաստանյան մամուլի համաձայն` Ալփարսլան Չելիքը սերտ կապերի է մեջ է գտնվել Թուրքիայի հետախուզության հետ: Ենթադրվում է, որ հենց թուրքական հետախուզություն է նրան նշանակել Սիրիայի կառավարության դեմ կռվող զինված թուրքմենների խմբի առաջնորդ:

Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում Ալփարսլան Չելիքը պատմում է ռուս օդաչուին սպանելու, սիրիական օրինական բանակի դեմ գործողութհունների մասին եւ շնորհակալություն հայտնում թուրք գորշ գայլերի կազմակերպությանն իրենց թուրքմեն եղբայրներին բազմապիսի օգնություն ցուցաբերելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում