ԱՄՆ գեներալ. ՆԱՏՕ-ի անդամները պետք է վերանայեն Թուրքիայի անդամակցության հարցը

ԱՄՆ գեներալ. ՆԱՏՕ-ի անդամները պետք է վերանայեն Թուրքիայի անդամակցության հարցը

Թուրքիան սիրիական ճգնաժամում հետապնդում է իր սեփական նպատակներին և ցույց է տալիս, որ չի պատրաստվում հաշվի առնել ո՛չ ՆԱՏՕ-ին և ո՛չ էլ որևէ մեկ այլ ուժի հետ, ովքեր այսօր գործում են տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ թոշակառու գեներալ – մայոր Պոլ Վալլելին RT հեռուստաընկերությանը տրված հարցազրույցի ժամանակ:

Գեներալի կարծիքով, թուրքական օդային ուժերի նմանատիպ գործողությունը հավանական է, որ վերջին սադրիչ քայլը չի լինի Անկարայի կողմից: Այդ իսկ պատճառով էլ, ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է վերանայել Թուրքիայի անդամակցության հարցը միության կազմում:

«Ես կարծում եմ, որ Թուրքիան գնացել է այս քայլին, որպեսի ամրապնդի իր դիրքերը տարածաշրջանում: Թուրքիան արդեն բավականին վաղուց անմիջականորեն մասնակցում է այս հակամարտությանը: Մի քանի տարի առաջ Թուրքիան արդեն խոցել էր սիրիական ինքնաթիռ», – ասել է Վալլելինը ,-«Քանի որ Թուրքիան ձգտում է վերահսկել իրավիճակը տարածաշրջանում և իր թեկնածությունն է առաջ տանում տարածաշրջանում գլխավոր դերակատարի համար, ես կարծում եմ, որ սա վերջին սադրանքը չէ այդ պետության կողմից»:

Այս իրավիճակում ամերիկյան գեներալը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է Թուրքիային բացառեն ռազմական բլոկից, քանի որ Անկարան հրաժարվում է առաջին հերթին ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարելուց և երկրորդ՝ Սիրիայում գործող կոալիցիայի հետ համագործակցելուց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում