Լավրովը պատմել է սիրիա-թուրքական սահմանը փակելու ծրագրի մասին

Լավրովը պատմել է սիրիա-թուրքական սահմանը փակելու ծրագրի մասին

Թուրք-սիրիական սահմանը փակելը մեծապես կօգնի լուծել Սիրիայում ահաբեկչության հետ կապված խնդիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Նա (Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը) առաջարկել է կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի փակվի Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանը»,- ավելացրել է նա:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` «պաշտոնական Մոսկվան այդ նախաձեռնությունն ակտիվորեն պաշտպանում է և բաց է նրա համար, որպեսզի համաձայնեցվեն գործնական քայլերը, իհարկե, սիրիական կառավարության հետ փոխգործակցությամբ»:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը նոյեմբերի 26-ին Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Խոսքը գնացել է ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը կոորդինացնելու և «Իսլամական պետության» դեմ գործողություններ իրականացնելու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում